Մեր ընթացիկ շրջանի հիմնական պրոբլեմը շարունակում է մնալ կորոնավիրուսի համաճարակը։ Այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երեկ 665 նոր դեպք ենք հայտնաբերել, մեզ չի հաջողվում թվերն իջեցնել և մենք գիտենք դրա պատճառը․ հակահամաճարակային կանոնները համատարած կերպով չեն պահպանվում, մենք ստիպված ենք ավելի ու ավելի կոշտ վարչական մեթոդներ կիրառել հակահամաճարակային կանոնները պահպանելու նպատակով», — ասաց Փաշինյանը։