Հաստատվեց գազի նոր սակագինը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում հաստատեց գազի նոր սակագները։

 

Яндекс.Директ

Знакомства с незамужними

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը առաջարկել էր 1000 խմ գազի միջին սակագին սահմանել 283 դոլարը, ՀԾԿՀ-ն իր հաշվարկներն էր արել և առաջարկել 266․7 դոլար՝ ներկայիս գործող 255 դոլար միջին սակագնի փոխարեն։ ՀԾԿՀ որոշմամբ՝ անփոփոխ է մնում բնակչությանը, այդ թվում՝ սոցիալապես անապահով ընտանիքներին վաճառվող գազի սակագինը։ Հաստատվեց ՀԾԿՀ առաջարկած տարբերակը։

 

«Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը լրագրողներին ասաց, որ 2020 թվականի հուլիսի 19-ից պետք է գործեն նոր սակագները բոլորի համար, բացի ջերմատներից, որոնց համար պետք է գործի օգոստոսի մեկից։ Հետևաբար, քանի որ «Գազպրոմ Արմենիայի» հայտը ամբողջությամբ չի բավարարվել, արդեն հուլիսի 19-ին պետք է կրճատել 1000 աշխատակից։

 

Անդրադառնալով ընկերության ղեկավար կազմի բարձր աշխատավարձերին՝ Թադևոսյանն ասաց, որ խոսքը 10 մարդու մասին է։

 

«Ես անձամբ հայտարարում եմ, ելնելով այս խնդրից, մոտ 15 օր առաջ նամակ եմ ուղարկել Գազպրոմի ղեկավարությանը՝ իմ աշխատավարձը պակասեցնելու համար, որպեսզի ես նույնպես զգամ այն բեռը, որ զգալու են բոլորը։ Սպասում եմ նամակի պատասխանին։ Այն 10 հոգու հետ կապված ես իմ հրամանով իջեցնելու եմ»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է մյուս աշխատակիցներին, ըստ Թադևոսյանի, բոլոր աշխատակիցներն էլ խնդիրներ կունենան։

 

Իսկ աշխատակցիների առաջին մեծաքանակ կրճատումը հսկիչների թվում է լինելու։ «Պահանջարկ չկա նման աշխատանքի օրենքով, դրա համար ենթադրում ենք, որ հսկիչները 50 տոկոսով կրճատվելու են։ Կարծում եմ՝ խոսքը ոչ պակաս, քան 700-800 հոգու մասին է»,- ասաց նա։