Բժիշկն ասաց՝ ո՞ւր ես բերել, թող մեռներ, բժիշկներս կվարակվեն. կորոնավիրուսից մահացած կնոջ հարազատները բողոքում են

 

Բժիշկն ասաց՝ ո՞ւր ես բերել, թող մեռներ, բժիշկներս կվարակվեն. կորոնավիրուսից մահացած կնոջ հարազատները բողոքում են

 

News.am-ը գրում է․ Երկու օր առաջ «Գյումրի» ԲԿ-ում կորնավիրուսի հետևանքով առաջացած երկկողմանի թոքաբորբից մահացած՝ 66-ամյա կնոջ հարազատները բժիշկներին են մեղադրում կատարվածի համար։

 

Նրանք նաև հերքում են Գյումրու Միջազգային կարմիր խաչի անվան պոլիկլինիկայի պնդումը, թե իրենք գրավոր հրաժարվել են կնոջը թեստավորելուց, թեև չեն հերքում, որ կինը հրաժարվել է թեստավորվելուց։

 

 

Հանգուցյալի ամուսինը՝ Հայ Առաքելական եկեղեցու հովիվ Տեր Եզնիկ քահանա Գալստյանը, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց. «Երբ մենք գնացինք պոլիկլինիկա մեր թոքերի ռենգտենին՝ ես, աղջիկս, կինս, մեր ջերմությունը չափեցին հենց դռան մոտ, ես ջերմություն չեմ ունեցել, աղջիկս ջերմություն չի ունեցել դա հինգշաբթի օրն է եղել, ամսի 11-ին , կինս ՝

Կնոջս մահանալուց հետո եկավ դիահերձարանի մեքենան կնոջս տեղափոխելու համար, մենակ վարորդն էր, եթե կինս վարակված էր, ապա մենք իրավունք էլ պետք է չունենային կպնելու հանգուցյալին, ես եմ նասիլկի պոչը բռնել, հարազատներիս հետ մարմինը տեղափոխել մեքենա, ու՞ր է օրենքը»,– եզրափակեց նա:

 

Հանգուցյալի ամուսինը նաև մի դրվագ պատմեց հիվանդանոցից. «Գյումրու հիվանդանոցում էլ ասել են (բժիշկ Իսահակյան)՝ ո՞ւր ես բերել, թող մեռներ, բժիշկներս կվարակվեն»։

ՇարունԿություն