Կարծում եմ, որ եկել է խոստովանելու ժամանակը. Նիկոլ Փաշինյանը սենսացիոն նորություն հայտնեց կորոնավիրուսի մասին

Կարծում եմ, որ եկել է ժամանակը խոստովանելու, որ մենք մինչև այս պահը չենք կարողացել մեր հայրենակիցներին համոզել կամ պարտադրել, որ նրանք պահեն հակահամաճարակային ամենապրիմիտիվ, ամենաարդյունավետ միջոցը, խոսքը դիմակ կրելու մասին է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

 

 

«Պետք է արձնագրենք, որ ՀՀ-ում, ի հեճուկս պարետատան որոշումների, կիրառվող վարչական վարույթների, լայնածավալ քարոզչության, կառավարության գործունեության թափանցիկության, ՀՀ-ում մարդիկ զանգվածաբար չեն կրում դիմակներ: Սա ՀՀ-ում կորոնավիրուսի համաճարակի տարածման թիվ մեկ պատճառն է: Նման եզրակացություն անելու համար մենք ունենք միջազգային հետազոտություն, որը հրապարակել է «Ֆորբս» ամսագիրը»,-ասաց Փաշինյանը:

 

 

 

Ամսագիրը գրել է, որ դիմակները վճռորոշ ազդեցություն ունեն ու թույլ են տալիս էականորեն կրճատել դրա տարածումը:

 

Դիմակները անհրաժեշտ են նաև առողջ մարդկանց, քանի որ թույլ են տալիս չշնչել վարակվածների արտաշնչած մթնոլորտային մասնիկները, որոնք օդում կարող են մնալ տասնյակ րոպեներ. «Սա հաջորդ սենսացիոն արձանագրումն է»:

 

Ավելին՝ այստեղ