Հունիսի 9-ին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9-ի փողոցի 9-րդ շենքի բակում տեղի ունեցավ «Կյաժ Աշոտ» մականվամբ 28-ամյա Աշոտ Պետրոսյանի սպանությունը։ Նա սպանվեց օրը ցերեկով՝ հրազենի գործադրմամբ։
Մահացածը նշված փողոցի նշված շենքի բնակիչ՝ «Ռիմա Թրավել» ՍՊԸ-ի սեփականատեր՝ 28-ամյա Աշոտ Պետրոսյանն էր, ով Շենգավիթում հայտնի էր «Կյաժ Աշոտ» մականվամբ։
Օրերս հայտնի դարձավ, որ նշված գործով հետախուզվում են 24-ամյա Դավիթ Թադևոսյանը («Վամպիր» մականվամբ), 31-ամյա Տիգրան Հակոբյանը («Թալին» մականվամբ), 30-ամյա Կոնստանտին Հունանյանը՝ («Կոկո» մականվամբ), 30-ամյա Սամվել Քրմոյանը («Քրմո» մականվամբ), 24-ամյա Կամո Խաչատրյանը («Կամուլիկ» մականվամբ) և 22-ամյա Համլետ Թորոսյանը («Համուլիկ» մականվամբ)։
Սպանությունից երկու մեկ օր անց հրապարակվեցին երկու տեսանյութեր սպանության պահից, որոնք արձանագրել էին տեղադրված տեսախցիկները։
Եվ ահա, NEWMEDIA.am-ի ձեռքի տակ են հայտնվել սպանության պահն արձանագրած երրորդ տեսախցիկի կադրերը, որոնք ներակայացնում ենք ստորև։