Դեպքի վայրից հաղորդում է Գագիկ Շամշյանը մեր սիրելի մարզիկի կյանքը փրկել չի հաջողվել

Հունիսի 23-ին Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է «Արագած» բասկետբոլային ակումբի մարզիկ, 26-ամյա Պիեռ Ղուկասը:

Պիեռ Ղուկասի մահվան մասին տեղեկացրել է «Արագածի» մամուլի ծառայությունը:

 

«Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան խորին ցավակցությունն է հայտնում Պիեռ Ղուկասի ընտանիքի անդամներին, հարազատներին և բարեկամներին»,- ասված է ՀԲՖ-ի տարածած հաղորդագրության մեջ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունիսի 23-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել էին Mercedes, BMW, Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենաները:

Ավելին այստեղ