Փաշինյանը նշեց, թե Հայաստանում որտեղ է հանդիսանում կորոնավիրուսի ամենամեծ օջախը

Հայաստանում կորոնավիրուսի տարածման ամենամեծ օջախները բակերն են: Այս մասին հունիսի 16-ին հրավիրված ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Տարածման ամենամեծ օջախները բակերն են, տաղավարներն ու հարևանությունը: Շքամուտքում մեկ մարդ վարակվում է, հետո սկսվում է վարակը շղթայական տարածվել: Մեր մեթոդը մարդկանց հետո խոսելն է, չենք կարող ամեն քաղաքացու կողքը դնել ոստիկան»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը ևս մեկ անգամ կոչ արեց առանց դիմակի չհաղորդակցվել ընտանիքի անդամ չհանդիսացող մարդու հետ, պահպանել սոցիալական հեռավորությունը ու ախտահանել ձեռքերը:

 

Փաշինյանը նշեց, որ դիմակով պետք է շփվել նաև ընտանիքի տարիքով ավագ անդամների հետո, որպեսզի նրանք չվարակվեն: Հայաստանում հունիսի 16-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 17 489 դեպք, որոնցից 6571-ն` առողջացած:

 

Շարունակությունը՝ այստեղ