Ողբերգական դեպք.հայտնաբերվել է 14 դիակ. սարսափելի մանրամասներ

 

14 մարդու դիակներ են հայտնաբերվել մեքսիկական Սակատեկաս նահանգում, հայտնում է Reuters-ը:

 

 

 

Տեղական իշխանությունների հայտարարության համաձայն, մարդկանց մահվան պատճառը պարզելու համար հետաքննություն է սկսվել:

 

Դիակները հայտնաբերվել են Ֆրեսնիլյո նահանգի խոշորագույն քաղաքներից մեկում:

 

Դիակները փաթաթված են եղել վերմակներով եւ դրված են եղել ճանապարհի եզրին:

 

Թեեւ Մեքսիկայում հանցագործությունների թիվը զգալիորեն նվազել է՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով, սպանությունների թիվը հասել է ռեկորդային մակարդակի:

 

Ավելի վաղ հաղորդվել էր Մեխիկոյի ոստիկանության պետի դեմ մահափորձի մասին: Հրաձգության հետեւանքով սպանվել էին նրա թիկնապահները, նա ինքը երեք հրազենային վնասվածք էր ստացել:

 

Շարունակություն․․․