Շուրջ 36 հազար 800 անձ աջակցություն կստանա․ կառավարությունը ընդունեց աջակցության 20-րդ միջոցառումը

 

Կառավարությունը հունիսի 18-ին քննարկեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներորդ միջոցառումը և դրա շրջանակներում աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին նախագիծը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտարարեց, որ շուրջ 36 հազար 800 անձ աջակցություն կստանա։

 

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՔՍԱՆԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

2. Սույն որոշման իմաստով տուժած ոլորտներ են համարվում հետևյալ գործունեության տեսակները՝

1) հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ.

2) հանրային սննդի ծառայություններ.

3) զբոսաշրջային ծառայություններ.

4) նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ).

5) սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ).

6) զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն.

7) կինոթատրոնների գործունեություն.

8) լուսանկարչության բնագավառում գործունեություն.

9) ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ.

10) կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում.

11) ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն.

12) խաղատների գործունեություն.

 

 

3. Եթե գործատուն գործունեություն է իրականացնում մեկից ավելի ոլորտներում (որոնցից մեկը կամ մի քանիսը ներառված են Տուժած ոլորտներում, իսկ մնացածը՝ ոչ), ապա գործատուի վարձու աշխատողների աջակցություն տրամադրվում է, եթե Տուժած ոլորտներում գործունեության տեսակարար կշիռը տվյալ տնտեսավարող սուբյեկտի ընդհանուր գործունեությունում կազմում է առնվազն 40 տոկոս։ Ընդ որում, այս դեպքում շահառու են հանդիսանում գործատուի բոլոր վարձու աշխատողները։

 

4. Վարձու աշխատողները (այդ թվում քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները), շահառու են հանդիսանում այն դեպքում, եթե 2020 թվականի մարտի 1-ից մինչև հունիսի 15-ը ընկած ժամանակահատվածում առնվազն 1 օր աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ են գտնվել Տուժած ոլորտի գործատուի հետ (այդ թվում՝ եթե 2020 թվականի հունիսի 15-ի դրությամբ գործատուն լուծարվել է կամ դադարեցրել է գործունեությունը)։

Սույն կետում նշված անձանց աջակցությունը տրամադրվում է՝ անկախ գործատուի կողմից աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ վճարում կամ պայմանագրային եկամուտ հաշվարկելու հանգամանքից։

 

5. Անհատ ձեռնարկատերերը շահառու են հանդիսանում այն պարագայում, եթե 2020 թվականին գործունեություն են ծավալել Տուժած ոլորտում: Անհատ ձեռնարկատերերը շահառու են հանդիսանում՝ անկախ 2020 թվականի 1-ին եռամսյակում իրացման շրջանառության չափից։

 

6. Սույն հավելվածի 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերում նշված՝ Տուժած ոլորտների գործատուների և անհատ ձեռնարկատերերի ՀՎՀՀ-ների վերաբերյալ տեղեկատվությունը, անհատ ձեռնարկատերերի դեպքում նաև անհատ ձեռնարկատերերի ՀԾՀ-ների վերաբերյալ տեղեկատվությունը Պետական եկամուտների կոմիտեն Ծառայությանը տրամադրում է հիմք ընդունելով 2020 թվականի հունիսի 15-ի դրությամբ ներկայացված՝ հարկ վճարողների կողմից 2020 թվականի հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող վերջին հարկային հաշվարկում արտացոլված Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի կոդը և գործունեության տեսակների տեսակարար կշիռը:

 

 

7. Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն աշխատավարձի չափով:

8. Աջակցությունը նշանակում և վճարում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն), Շահառուի կողմից https://dimum.ssa.am/ կայքէջին էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա։ Աջակցությունը վճարվում է բացառապես շ

 

9. Ծառայության պաշտոնական կայքէջում հրապարակվում է սույն միջոցառման շրջանակներում աջակցություն ստացած անձանց վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը՝

1) աշխատողի անունը, ազգանունը, հայրանունը.

2) գործատուի ՀՎՀՀ-ն, անվանումը.

3) ամփոփ տեղեկատվություն Տուժած ոլորտների գործատուների թվաքանակի, աջակցություն ստացած աշխատողների և նրանց վճարված գումարների և վերաբերյալ։

 

10. Համատեղությամբ աշխատող, միաժամանակ վարձու աշխատող (քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող) և անհատ ձեռնարկատեր հանդիսացող Շահառուի դեպքում աջակցությունը տրամադրվում է մեկ անգամ:

 

11. Ծառայությունը, հիմք ընդունելով սույն միջոցառման 6-րդ կետի հիման վրա Պետական եկամուտների կոմիտեից ստացված տեղեկատվությունը, ձևավորում է շահառուների ցանկ։

 

12. Շահառուների ցանկում ներառվում են շահառուի անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը, գործատուի ՀՎՀՀ-ն.

 

13. Դիմումը ներկայացնելու համար անձը https://dimum.ssa.am/ կայքէջից մուտք է գործում համապատասխան ծրագրային միջավայր և Ծառայություն է ներկայացնում՝

1) շահառուի անունը, ազգանունը, հայրանունը, հանրային ծառայությունների համարանիշը.

2) շահառուի հետ հետադարձ կապի բջջային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.

3) շահառուի քարտային հաշվին կցված վճարային քարտի 16-նիշանոց համարը ։

 

14. Ծառայությունը, առցանց ռեժիմում ճշտում է ներկայացված տվյալների հավաստիությունը (համապատասխանությունը բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներին) և շահառուի տվյալների առկայությունը Շահառուների ցանկում։

 

15. Շահառուի տվյալները բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներին համապատասխանելու դեպքում Ծառայությունը հաշվառում կամ մերժում է էլեկտրոնային դիմումը։ Դիմումը մերժելու դեպքում (եթե շահառուն ընդգրկված չէ շահառուների ցանկում) շահառուի էլեկտրոնային փոստի հասցեին էլեկտրոնային ուղարկվում է համապատասխան էլեկտրոնային հաղորդագրություն։

 

16. Ծառայությունը օրական պարբերականությամբ, սույն կարգի 15-րդ կետի 1-ին ենթակետում նշված դիմումների վերաբերյալ տեղեկատվությունը համադրում է շահառուների ցանկի հետ և ձևավորում է վճարման ցուցակ։

 

 

17. Վճարման ցուցակում ներառված շահառուների տվյալները հանվում են շահառուների ցանկից։

 

18. Վճարման ցուցակում ներառվում են բանկի անվանումը, ինչպես նաև շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը և վճարման ենթակա գումարը։

 

19. Աջակցության գումարը վճարվում է անկանխիկ եղանակով՝ շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով։

 

20. Վճարման ցուցակը բանկին փոխանցելու օրվան հաջորդող օրը Ծառայությունն այդ մասին հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու միջոցով տեղեկացնում է շահառուներին։

 

21. Աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:

 

Ավելին