Երևանը դառնում է կորոնավիրուսի տարածման մեծ օջախ․ տարածման տեմպն աճել է նաև Վանաձորում․ Թորոսյան

Երևանը վեր է ածվում կորոնավիրուսի տարածման մեծ օջախի: Այս խոսքերը պատկանում են Հ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ով հայտնելով կորոնավիրուսի այսօրվա տվյալները, տվեց իրավիճակի գնահատականը։

 

Նա Կառավարության այսօրվա նիստում նշեց, որ եթե նախկինում կորոնավիրուսի տարածման օջախներն առանձնանում էին կոնկրետ թաղամասերով, ապա այսօր տարանջատումներ չկան։

 

«Օրինակ՝ նախկինում մենք ունեինք ակտիվ տարածման օջախներ Մալաթիա-Սեբաստիայում և Շենգավիթում: Հիմա այդպիսի տարանջատումներ չկան: Երևանը դառնում է տարածման մեկ մեծ օջախ»,- ասաց նա:

Վերջին 2 շաբաթվա ընթացքում հիվանդության տարածման տեմպն աճել է նաև Վանաձոր քաղաքում:

 

Առավել մանրամասն` այստեղ։