Պաշտպանության նախարարությունից հայտնում են

Հունիսի 24-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հատուկ նշանակության ստորաբաժանման անձնակազմն անցկացրել է գործնական պարապմունք։

Բարձրլեռնային բարդ տեղանքում զինծառայողները ներդաշնակ գործողություններով կատարել են առաջադրված մարտական խնդիրը․ ոչնչացրել են պայմանական հակառակորդի կենդանի ուժն ու կրակակետերը և զբաղեցրել նպաստավոր դիրքեր։ Հրամանատարությունը բարձր է գնահատել ստորաբաժանման զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները։