Դոնբասում մեկ օրում 5 անգամ խախտվել է հրադադարի ռեժիմը. ուկրաինացի զինվոր է զոհվել

Դոնբասում հուլիսի 4-ին հինգ անգամ խախվտել է հրադադարի ռեժիմը: Ինչպես փոխանցում է Корреспондент-ը՝ հղում անելով Համատեղ ուժերի գորոծողությունների շտաբին, բացված կրակահերթի հետևանքով մեկ ուկրաինացի զինվոր է զոհվել:

Համատեղ ուժերի գործողությունների շտաբի հրամանատարությունը ցավակցություն է հայտնել զոհված զինծառայողի հարազատներին և մտերիմներին:

Նշվում է, որ Վոդյանովո շրջանում գրոհայինները տարբեր տեսակի նռնակներ և հրազեն են կիրառել: Ավդեևկայի մոտակայքում ուկրաինացի զինվորականները կրակ են խոշոր տրամաչափի գնդացիրներից, իսկ Միրնոե ավանի շրջանում՝ հակատանկային նռնակներով: