Խայտառակության գագաթնակետը. 18+ ֆիլմերի աստղը դարձել է պատգամավոր

Էսթեր Քոյմանն, ով հայտնի է «մեծերի համար ֆիլմերից» Զառա Ուայթս կեղծանվամբ, Ֆրանսիայում կայանլիք խորհրդարանական ընտրություններում իր թեկնածությունն է առաջադրել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Parisien-ը։

 

Նախկին պոռնոաստղը, որը նկարահանվել է Playboy-ի, Penthouse-ի համար եւ պոռնոֆիլմերում, ներկայացնում է «Անկախ բնապահպանական դաշինքը»։

 

Քոյմանի խոսքով՝ ինքը չի հրաժարվում իր անցյալից, քանի որ դրանք նրա կենսագրության երկու ամենադաժան տարիներն էին։ Խորհրդարանական դառնալով՝ նա մտադիր է զբաղվել կենդանիների եւ ընչազուրկների իրավունքների պաշտպանությամբ։