Վենեսուելայի նախագահը հայտարարել է, որ ընդդիմության և կառավարության միջև բանակցություններին որպես միջնորդ կարող է մասնակցել նաև ԱՄՆ-ը

ԱՄՆ-ը և այլ երկրներ կարող են հանդես գալ որպես միջնորդներ կառավարության և ընդդիմության միջև բանակցություններին, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն:

«Հուսով եմ՝ օգոստոսի սկզբին կկարողանանք բանակցությունների սեղանի նստել Նորվեգիայի կառավարության աջակցությամբ և այլ երկրների հնարավոր մասնակցությամբ: Այդ երկրներից կարող է լինել նաև ԱՄՆ-ը»,- ասել է Մադուրոն:

Վենեսուելայի նախագահն ասել է, որ երկխոսություն են վարում ընդդիմության բոլոր շրջանակների հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կառավարությունը պատրաստ է ընդդիմադիրների հետ բանակցել Մեքսիկայում: