Իսպանիայում հայտնաբերվել են Նեանդերթալյան մարդու պատկերած նկարները

Հնագետները նեանդերթալցիների ձեռքով պատկերված նկարներ են հայտնաբերել՝ ավելի քան 65 000 տարվա հնության:

Ինչպես փոխանցում է BBC News-ը, հայտնագործությունն արվել է Կուեվա դե Արդալես քարանձավում:

Հնագետները ենթադրում են, որ կարմիր նշաններն արվել են Եվրոպայում ժամանակակից մարդու հայտնվելուց դեռևս 20 000 տարի առաջ: Հնագետները ենթադրում են, որ այդ առարկաները կբացահայտեն նեանդերթալյան մարդու քարանձավային արվեստը:

Նկարները տարբերվում են արտասովոր գույներով: Միևնույն ժամանակ պարզվել է, որ դրանք պատկերվել են տարբեր ժամանակներում՝ ավելի քան 10 000 տարի տարբերությամբ: Դա խոսում է նեանդերթալցիների սերունդներ վերադարձի մասին, որոնք էլ արել են խորհրդանշական նշումները: