Դուք կապշեք, երբ տեսնեք, թե ով է Ռուզաննա Վիթի ամուսինը. Պարզվում է, նա …

1990-1994 թթ. սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի կինոյի և թատրոնի դերասանի ֆակուլտետում։

1992-1994 թթ. աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում, որտեղ խաղացել է Ա. Վոլոդինի «Մողեսը», Է. դե Ֆիլիպոյի «Ծննդյան տոները սինյոր Կուպելոյի տանը», Ռոզովի «Երջանկություն որոնելիս» ներկայացումներում։

1994-1995 թթ. աշխատել է Երևանի Համազգային թատրոնում, որտեղ խաղացել է «Անբան Հուռի», «Օսկար», «Լիր Արքա» և այլ ներկայացումներում։

1995-1996 թթ. աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, եղել է «Էքսպրես լուսանկար» ցուցահանդես-մրցույթ հաղորդաշարի հաղորդավարը։

1995-1996 թթ. մասնակցել է Մոսկվայի հետ համատեղ «Ավե Մարիա» դասական պարային շոու-ներկայացմանը (խորեոգրաֆ՝ Նորայր Մեհրաբյան, բեմադրիչ՝ Վահե Շահվերդյան) 1996 թվականին նկարահանվել

է Փարիզում` Հիներ Սալեմի «Անցնող Երազներ» ֆրանսիական ֆիլմում (Ժաքի Ներսեսյանի, Օլիվյե Սիտրուկի, Անեմոնի, Պատրիկ Բուշիտեյի մասնակցությամբ), գլխավոր՝ Զառայի դերում։

1997 թվականին հանդես է եկել Լայզա Մինելիին նվիրված շոու-ծրագրում, «Կաբարե տրիո» խմբում՝ որպես պարուհի՝ Բոբ Ֆոսսին։

1998 թվականին Սունդուկյանի անվան թատրոնում հանդես է եկել «Մերժվածը» ներկայաց