Մեծ կորուստ Անուշիկ Առաքելյանի կյանքում

Դերասանուհի Անուշիկ Առաքելյանն այն հայտնիներից է, ով պատերազմի ընթացքում բավական մեծ աշխատանքներ է արել,բայց երբեք չի բարձրաձայնել այդ ամենի մասին։ Սակայն իր հարցազրույցներից մեկում դերասանուհին խոստովանել է, որ այդ շրջանը բավական բարդ էր իր համար նաև հոգեբանական տեսանկյունից։

 

«Պատերազմի ընթացքում ես շատ ակտիվ եմ եղել, մարդիկ երևի տեսել ենբ, թե ինչեր ենք արել, ինչ բարեգործություններ եմ կազմակերպել։ Ես ինքս գոնե գիտեմ, թե ոնց էի ես քնում ու ոնց էի արթնանում, և ինչ էր ինձ համար ամեն մեկի զոհը։ Ես ունեմ հարազատի կորուստ, ունեմ քրոջ տղա, որը հերոսի կերպարով հետ է եկել, մի կերպ ենք նրա կյանքը փրկել։ Նա 22 անօդաչու է խփել, 23-րդը չի հասցրել, իրեն են խփել, և կարողացել ենք նրան փրկել։ Այսինքն ՝անմիջական այս ամենի մեջ ենք և՛ ես, և՛ մեր ամբողջ ժողովուրդը»,- անկեղծացել է Անուշիկը։


Վերջինիս խոսքով՝ ինքը հիասթափված է և կարծում է, որ հայի կերպարը գնալով կործանվում է։

«Քաղաքական իրադարձություններն ամեն օր աբսուրդի ժանրի մեջ են։ Մենք ուղղակի խորտակվեցինք, որովհետև մեր լուսավոր տղաներին ու հայրենիքը կորցնելուց հետո սա բացառապես հայ ազգի, հայ աշխարհի կործանում է։

Յուրաքանչյուր անհատ, ում հետ ես այսօր առիթ ունեմ խոսելու, ասում է՝ ես չունեմ հայրենիք և եթե պիտի ապրեմ էս տեսակ իրականության մեջ, եթե չկա հայ տղամարդու արժանապատվություն ասվածը, եթե չկա հայկական դաստիարակությունը, ես կարող եմ հանգիստ այդ ձևաչափի մեջ ապրել նաև օտար երկրում, որովհետև դա, այսպես թե այնպես, այնտեղ չկա։

Այսինքն ՝ մեր պատկերացումները՝ Հայաստանի, հայրենիքի, Հայաստանում երեխա դաստիարակելու, ջնջվել են»,- պատմել է Անուշիկ Առաքելյանը։