Домой Շոու-Բիզնես Գևորգ Գրիգորյանը բաժանվել է սիրելիից և արդեն նոր ընտրյալ ունի(տեսանյութ)

Գևորգ Գրիգորյանը բաժանվել է սիրելիից և արդեն նոր ընտրյալ ունի(տեսանյութ)

Գեւորգ Գրիգորյանը բաժանվել է  իր սիրելիից՝ Սուսի Գեւորգյանից: Սակայն բաժանումից հետո նա, կարծես թե, երկար չի տխրել:

Գևորգը  նոր սիրելի ունի: Վերջինս Իդա Հովհաննիսյանն է:

Դերասանը նրա հետ լուսանկար է հրապարակել և դրան կից գրել է:

«Երկար կգրեի, բայց կարժեզրկի… Շնորհակալ եմ, որ կաս»:

Հավելենք, որ Գևորգը հայտնի է իր սիրավեպերով: Նա տևական ժամանակ է Գևորգը սիրավեպ ուներ դերասանուհի Նաստասյա Գոլովկոյի հետ:

Զույգը պատրաստվում էր օրինականացնել իրենց հարաբերությունները: Դերասանուհին, սիրավեպի մասին նշում էր, որ Գևորգն իր սիրտը գրավել է մտածելակերպի, կամքի ուժի եւ բնավորության շնորհիվ:
«Ամբողջ սրտով սիրում եմ Գեւորգին եւ հանուն նրա պատրաստ եմ ամեն ինչի:Գտել եմ այն մարդուն, ում կնվիրեմ կյանքս, որի հետ ցանկանում եմ ապրել եւ ծերանալ»,-նշում էր նա:

Գևորգն էլ Նաստյայի մասին ասում էր հետևյալը.

«Նաստյան իր տարիքի համեմատ հրաշալի տանտիրուհի է: Եթե իմանայիք, թե ինչպիսի տանտիրուհի է, ուղղակի կապշեք: Ամեն ինչ կարողանում է`վերմակ կարելուց մինչեւ տոլմա եփել, Նաստյան ասում է` «Պետք է, չէ՞,  կարողանամ ամուսնուս եւ երեխաներիս համար պատրաստել»: Այս ամենն ինձ շատ է զարմացրել: Սիրելիս շատ խելացի է, կշռադատող, հոգատար և այս ամենի հետ մեկտեղ` պարզապես գեղեցկուհի: Ես պարզապես սիրում եմ նրան»:

Նրանց սիրավեպը ավարտվել էր 2014-ին:

Իսկ 2017 թվականին դերասանն ամուսնացել էր այլ աղջկա հետ: Խոսելով ոչ ավանդական հարսանիքի մասին՝ Գևորգը նշել էր.


«Մենք ընտրել ենք հարսանիքի այն տարբերակը, որը մեզ ավելի հոգեհարազատ է: Օրը մերն է, պետք է այնպես անցկացնենք, որ առաջինը մեզ համար հիշվող լինի: Շատ հյուրեր չունենք. ներկա են միայն մեր ամենամոտ ընկերները` մոտ տասը հոգի: Կարծում եմ՝ ընտանիքիս անդամներն էլ կգան: Նրանք առաջին իսկ օրվանից իմացել են իմ որոշման մասին ու դեմ չեն եղել: Յուլիայի մայրն էլ որոշ ժամանակ առաջ Հայաստանում էր, նա էլ դեմ չէ»:

 

Հավելենք, որ ներկայումս Գեւորգ Գրիգորյանը Արցախում է: Նրա իստագրամյան էջից տեղեկանում ենք, որ մեկնել է ծառայության.«Մեր փառահեղ հրետանիում եմ։ Հետո արդեն կերեւա, թե որտեղ կշարունակեմ ծառայությունը, ինչ զորատեսակում»: