Արփինե Իսրայելյանը խոսել է հղիության լուրերի մասին

Starnews.am-ը հրապարակել էր տեղեկատվություն այն մասին որ դերասանուհի Արփինե Իսրայելյանը հղի է: Կայքը նշել էր, որ ըստ իր տեղեկությունների՝ Արփինե Իսրայելյանը սպասում է երկրորդ բալիկին, ինպես նաև հրապարակել էր դերասանուհու մասնակցությամբ մի լուսանկար:Լուրի իսկությունը ճշտելու համար Armlady.am-ը կապ հաստատեց դերասանուհու հետ: Արփինեն մեր հետ զրույցում հերքեց հղիության մասին լուրերը և հավելեց .

«Ես հղի չեմ ու հրապարակված լուրը որևէ աղերս չունի իրականության հետ»:
Դիտարկմանը, որ կայքի հրապարած լուսանկարից տպավորություն է ստեղծվում, որ դերասանուհին հղի է, Արփինեն ասաց
«Տեսողական խաբկանք է եղել»: