Մագա Հարությունյանն այլևս չի թացքնո՞ւմ իր և Մարիամ Ալեքսանյանի նախկին նշանածի կապը

 

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ  բլոգեր Մագա Հարությունյանը փակ է պահում իր անձնական կյանքը, սակայն ժամանակ առ ժամանակ խոսում է այն մասին, որ սիրելի ունի, ավելին՝ վերջերս հարցազրույցներից մեկում նշել էր, որ շուտով մանրամասներ է հայտնելու իր աձնական կյանքի մասին:

tarnews-ի աչքից չէր վրիպել, որ Փարիզում գտնվելիս Մագան տեսակապով խոսել էր Մարիամ Ալեքսանյանի նախկին սիրելիի՝ դերասան Գոռ Համբարձումյանի հետ: Տպավորություն է, որ նրանց միացնում են ոչ միայն ընկերական հարաբերությունները:

Մենք, իհարկե, այդ մասին գրել էին, իսկ մեր հրապարակմանը հաջորդել է Մագայի և Գոռի նոր սթորին: Դրան կից Մագան գրել է. «Կյանքս, մի հատ սիրավեպի մեջ մտնե՞նք»:

Ժամանակը ցույց կտա՝ սա հեգնանք է, թե ինքնապաշտպանության միջոց:

Հիշեցնենք, որ Մարիամ Ալեքսանյանն ու Գոռ Համբարձումյանը հայկական շոու բիզնեսի ամենագեղեցիկ զույգերից մեկն էին: Նրանք սկսել էին հանդիպել դեռ 2018 թվականից: 2019 թվականին անակնկալ կերպով տեղի ունեցավ նրանց նշանադրությունը: Մարիամի ծննդյան օր Գոռն անակնկալ էր արել նրան, առաջարկություն անելով: