Գրիգն աղջիկ ա ուզում, ես՝ տղա. Սոնա Եսայանը խոսել է իրենց առաջնեկի մասին

Հումորիստ Գրիգ Գևորգյանն ու պարուհի Սոնա Եսայանը ներկայումս համարվում են հայկական շոու բիզնեսի ամենահայտնի աստղային զույգը: Նրանք որոշեցին հեռուսադիտողներին ներկայացնել իրենց կյանքն ու առօրյան՝ նաև հեռուստատեսությամբ` ռեալիթի շոու ձևաչափով:Թե՛ Գրիգը, թե՛ առավել ևս Սոնան բավական ակտիվ են ինստագրամյան հարթակում: Սոնան հաճախ է հարց ու պատասխան կազմակերպում, որի ընթացքում շատ են լինում հարցեր՝ կապված զույգի՝ երեխա ունենալու հետ: Հերթական հարց ու պատասխանի ժամանակ հետևորդներից մեկ հետաքրքրվել է՝ արդյո՞ք զույգը չի որոշել իր առաջնեկի սեռը, ինչին Սոնան հումորային պատասխան է տվել:

«Չինգ ա Չունգ արեցինք ես ու Գրիգը, Գրիգը աղջիկա ուզում, ես տղա: Գրիգը հաղթեց, իրա ուզածով կանենք»,- գրել է Սոնան:

Նշենք, որ Սոնայի հղիության թեման մշտապես քննարկման առիթ է: Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ համացանցում լուր տարածվեց, որ պարուհին հղի է:

Պատճառը ինստագրամյան հարց ու պատասխանի ժամանակ պարուհու պատասխանն էր հետևորդներից մեկի հարցին՝ արդյո՞ք Սոնան որոշել է իր աղջկա անունը:

Սոնան պատասխանել էր.«Որոշել ենք, բայց չեմ ասի: Եթե կարող եք, գուշակեք»:

Սակայն Armlady.am-ի հետ զրույցում Սոնան հերքել էր լուրը՝ ասելով.«Ուղղակի որոշել ենք անունը, հղիության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը»: