Տասնյակ մարդիկ են մահացել և վիրավորվել Եմենի բանտերից մեկում՝ Սաուդյան Արաբիայի ավիահարվածի հետևանքով

Եմենի աղբյուրներն ուրբաթ հայտնել են, որ երկրի հյուսիսարևմտյան շրջանում գտնվող բանտում տասնյակ մարդիկ են սպանվել և վիրավորվել Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ավիահարվածի հետևանքով:

Ինչպես հայտնում է MehrNews-ը, սաուդյան կործանիչները թիրախավորել են Սաադա քաղաքի ժամանակավոր բանտը: Մարդիկ տուժել են նաև վիրավորներին բանտից դուրս բերելու ժամանակ, քանի որ հարձակումը շարունակվում էր:

Բանտում մոտ 2500 մարդ է եղել, աշխատակիցները դեռևս շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները: Տեղի աղբյուրները հայտնում են, որ զոհերի և վիրավորների հստակ վիճակագրական տվյալ չկա: