10 դիպուկ արտահայտություն, որոնք բնորոշում են Կեդանակերպի յուրաքանչյուր նշանի․ Երկվորյակներ

Հաջորդաբար կներկայացնենք Կենդանակերպի նշանները բնորոշող տասը դիպուկ արտահայտություն՝ օրական ավելացնելով մեկ նշան։ Այսօր ծանոթանանք Երկվորյակներին։

Երկվորյակները շատ են սիրում նրանց, ովքեր իրենց լավ են վերաբերվում։ Եթե անգամ նրանք ձեզ հետ չեն խոսում, մի կարծեք, թե ձեզ չեն գնահատում։

Երկվորյակներն ամենևին էլ քաղցրավենիք չեն, որ բոլորի դուրը գան: Նրանք պինդ ընկույզ են և ոչ բոլորին հասանելի։

Երկվորյակների նշանաբանն է. «Եթե չի կարելի, բայց շատ ես ուզում, ուրեմն պետք է»:

Գիտե՞ք ինչ են ուզում Երկվորյակները: Նրանք ցանկանում են, որ փչի ամառային, ջերմ, հոգին փառավորող փոփոխությունների քամին և իրենց կյանքից դուրս քշի ամեն ավելորդը:

Եթե երկվորյակները որոշեն ինչ-որ մեկին երջանկացնել, ապա այլևս ոչինչ չի փրկի այդ մարդուն:

Դուք երբեք չեք կարողանա պարզել, թե ինչ են պահում Երկվորյակներն իրենց հոգու խորքում, եթե իրենք դա չցանկանան: Բայց եթե նրանք վստահեն ձեզ, իմացեք՝ դուք նրանց ամենամոտ ընկերներից եք:

Երկվորյակներին կարելի է զարմացնել միայն սիրով … Իրական, անկեղծ, առանց խաբեության և դավաճանության … Իսկ մնացածը Երկվորյակներն արդեն տեսել են…

Երկվորյակներ չեն սիրում պարտադրվել: Երբ նրանք զգում են, որ մարդը նախկինի պես չի վերաբերվում իրենց, նրանք հեռանում են:

Երկվորյակ կանայք սիրում են վստահ տղամարդկանց: Քաջ, խելացի, ջուր չծծեծող։ Տղամարդկանց, ովքեր որոշում են, պատասխանատվություն վերցնում, արագ են կողմնորոշվում, չեն կասկածում, ստեղծում են, չեն ավիրումում, մտածում են և առաջնորդում:

Երկվորյակ կանանանց չի կարելի վերադաստիարակել: Նրանք միայն ալիքների նման կարող են կոտրվել «իսկական տղամարդ» կոչվող ժայռի վրա և հանդարտվել:

Ցուլ

600x580

Ցուլերի համար Դրախտը՝ Երկրի այն վայրն է, որտեղ չկան զարթուցիչներ, երկուշաբթիներ և ղեկավարներ։

Ցուլ կանանց մոտ, զարմանալիորեն, կարող են համատեղվել այն մեկը, առանց որի չի կարելի ապրել, և նա, ում հետ ապրելն անհնար է…

Դե, չեն կարող Ցուլերը լռել։ Օրակարգում թե բարձրագույն կրթության դիպլոմն է, թե ավտոմեքենան, երազում է թե շոկոլադե գանգուր ապագայի, թե ձիով արքայազնի մասին: Մի խոսքով … զբաղված է։

Եթե Ցուլը շոկոլադ է ցանկանում, ապա նա գնում և շոկոլադ է ուտում: Որովհետև, եթե փոխարենը ուտի մրգեր, բանջարեղեն, սալաթներ, ձուկ և այլն, ապա, միևնույն է, դրանից հետո ՇՈԿՈԿՈԼԱՏ կուտի)))

Նույնիսկ, եթե կյանքը գորշ է, ապա միևնույն է, Ցուլը կգտնի իր համար գեղեցիկ առիթներ:

Ցուլերի հետ դժվար չէ: Գրկեք, ասեք, որ գեղեցիկ է, խելացի: Եթե ոչինչ չընկալի, հարցրեք՝ «ուտել ուզո՞ւմ ես»: Եվ վերջ: Դուք կատարյալ տղամարդ եք:

Ցուլի համար երջանկությունը շատ ճանապարհորդելն է, համեղ ուտելը և սիրելիի հետ քնելը…

Այո, Ցrուլը սարսափելի սեփականատեր է: Եթե ինչ-որ բան նրան է պատկանում, ապա նշանակում է, որ իրենն է և էլ ոչ մեկինը: Կարևոր չէ՝ խոսքը մարդու մասին է, թե իրի: Բայց այն, ինչը Ցուլը համարում է «իրենը», սիրում է անմացորդ։

Ցուլն այնքան հավատարիմ է, որ նույնիսկ ճանապարհն անցնելիս «ձախ չի նայում» …)))

Խոյ

600x580

Խոյերը եսասեր չեն. Նրանք պարզապես գիտեն, թե ինչպես պետք է ապրեն իրենց համար: Մեծամիտ չեն․ պարզապես անհրաժեշտ չեն գտնում, որ պետք է բոլորին ժպտալ: Ագրեսիվ չեն․ պարզապես միշտ գիտեն իրենց ասելիքը։ Խանդոտ չեն․ պարզապես սովոր են լինել միակը:

Ասում են, որ ամենահամառ մարդիկ են Ցուլերը, Այծեղջյուրներն ու Կարիճներն են: Ի՞նչ եք ասում․ երբևէ փորձե՞լ եք ինչ-որ բան համոզել Խոյերին:

Խոյ կինը տղամարդու համար գրված գիրք է: Եթե չեք հասկանում, ուրեմն այն ձեզ համար չէ գրված:

Խոյին պետք է գրկել, երբ նա չի ժպտում, համբուրել, երբ անմիտ բաներ է ասում և կերակրել, երբ հիստերիկ վիճակում է:

Զարմանալի է, թե ինչպես Խոյերը դեռ չեն վերացել մարդկանց նկատմամբ անսահման վստահության և չափից դուրս ազնվության պատճառով:

Շատ մարդիկ ամբողջ շաբաթ սպասում են ուրբաթին, ամբողջ ամիս՝ տոնի, ամբողջ տարին՝ ամռանը և ամբողջ կյանքում՝ երջանկության: Իսկ Խոյերը կարծում են, որ հարկավոր է վայելել ամեն օրը և յուրաքանչյուր պահ:

Խոյերի վստահությունը նյարդային բջիջների նման է. այն գործնականում չի վերականգնվում:

Նախքան Խոյին ասելը, որ նա վատն է, մտածեք այն մասին, թե ինչն է պատճառ դարձել, որ նա ձեր նկատմամբ վատ է տրամադրվել …

Երբեք մի խաբեք Խոյին, միշտ ասեք ճշմարտությունը, որքան էլ որ դառը լինի: Խոյերը շատ հազվադեպ են ներում սուտը …

Խոյերը երբեք կատարյալ չեն եղել՝ սկսած արտաքինից վերջացած՝ բնավորությամբ։ Փոխարենը նրանք միշտ ունեցել են սեփական Ես-ը:

Տղամարդիկ կարծում են, որ կանանց պետք են խիզախ ու փողատեր տղամարդիկ … Բայց Ցուլերի 90% -ը կընտրեին Մաշայի մասին մուլտֆիլմի արջին: