Արցախում 2 զինծառայող է մահացել

 

Արցախում երկու զինծառայող է մահացել։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ երկրորդ մահացած զինծառայողի անուն-ազգանունն է Տիգրան Հուսիկի Մխոյան։