Նոր մանրամասներ՝ Վանաձորում տեղի ունեցած դաժան սպանությունից. 21-ամյա կասկածյալն ազատ է արձակվել, հիմնական կասկածյալը, ով նախկինում եղել է դատապարտված, որոնվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 11-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավարի որոշմամբ ձերբակալված 21-ամյա Էրիկ Վարդևանյանը ազատ է արձակվել, ով կասկածվում էր փետրվարի 5-ին Լոռու մարզի բնակիչ՝ 51-ամյա Շահեն Գրիգորյանին սպանելու մեջ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Լոռու մարզային վարչության՝ վարչության պետ Տիգրան Կարապետյանի, Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի՝ բաժնի պետ Մամիկոն Հակոբյանի և Լոռու մարզային քննչական վարչության քննիչների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ նշված սպանությունը կատարելու կասկածանքով որոնվում է 33-ամյա Դավիթ Դավթյանը։ Իրավապահներն ունեն կասկածներ, որ այդ օրը, ժամը 02։։30-ի սահմաններում Բուլղարական 2-րդ ավանի թիվ 157 տնակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Դ. Դավթյանի և Շ. Գրիգորյանի միջև, որի ժամանակ Դ. Դավթյանը ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ բռունցքով հարվածել է Շ. Գրիգորյանի դեմքի ձախ այտին, այնուհետև սեղանին գտնվող բաժակով հարվածել գլխին, իսկ հետո վառարանի երկաթյա ձողով հարվածել գլխի գագաթային հատվածին, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Դ. Դավթյանը նախկինում եղել է դատապարտված՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2րդ մասի և 258 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքներով։ Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 5-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչների հետ, կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, այնուհետև իրականացնելով բացատրական աշխատանքներ, բացահայտել էին Վանաձորում Բուլղարական 2-րդ ավանի բնակիչ՝ 51-ամյա Շահեն Գրիգորյանի սպանության դեպքը։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, բացատրական աշխատանքների արդյունքում դեպքից ժամեր անց ոստիկանության Լոռու մարզային վարչություն էր ներկայացել նույն ավանի բնակիչ՝ 21-ամյա Է. Վ-ն, ով նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով քննիչի որոշմամբ ձերբակալվել էր։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի Ֆոտոռեպորտաժ Տեսանյութ 7 STOPPED Twitter Вконтакте Одноклассники Google+ © shamshyan.com