«Տրնդեզ». Գոռ Եփրեմյանը ցույց է տվել իրենց Տրնդեզը սիրելիի հետ

Երգիչ Գոռ Եփրեմյանը տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես են սիրելիի հետ ցատկում կրակի վրայով։

Նա նաև սիրելիի հետ ջերմ լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարում նա պատկերված է պարուհի, դերասանուհի Էլեն Հարությունյանի հետ։ «Տրնդեզ»,- հրապարակումը մեկնաբանել է Գոռն, իսկ հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել զույգին։ «Բառեր չկան։ Միայն հույզեր։ Այսպես ամբողջ կյանքում կողք կողքի եղեք»,- գրել է օգտատերերից մեկը։