Այս դեղամիջոցն ունի գերմանական ծագում: Բաղկացած է սխտորից, կիտրոնից, կոճապղպեղից և ջրից:
Այս պարզ մթերքների կոմբինացիան դրական կերպով է ազդում օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա: Սակայն ամենակարևորն այն է, որ ըմպելիքը բուժում է երակների խցանումները, նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդկաը, բուժում է մրսածությունը: Օգնում է ազատվել քրոնիկ հոգնածությունից և ինֆեկցիոն հիվանդությունների լավ պրոֆիլակտիկա է:
Դեղամիջոցը պատրաստելու համար անհրաժեշտ է.
- 4 խոշոր սխտոր
- 4 կիտրոն
- կոճապղպեղի փոքր արմատ
- 2լ ջուր
Պատրաստման եղանակ.
Լվանալ կիտրոնը և առանց կեղևազրկելու կտարտել: Մաքրել սխտորը և կիտրոնի և կոճապղպեղի հետ միասին մանրացնել բլենդերով:
Ստացված զանգվածը լցնել մետաղական տարայի մեջ և 2լ ջուր ավելացնել:
Դնել կրակին և հասցնել եռման աստիճանի՝ այն անդադար խառնելով:
Թողնել, որ սառի, իսկ դրանից հետո քամել և լցնել ապակե շշերի մեջ:
Սա անհրաժեշտ է խմել ամեն օր՝ դատարկ ստամոքսին, 1 բաժակ:
Մի անհանգստացեք սխտորի հոտի մասին, քանի որ կիտրոնն այն չեզոքացնում է:
Զգուշացում․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների