Ֆեյքային պատերազմներ՝ Վանեցյանի դեմ

Պետական քաղաքական գործիչ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի յուրաքանչյուր քայլը, պարզվում է, իշխանական և իշխանամերձ շրջանակներին հիստերիայի անդունդներն է նետում…
Թվում էր, թե Իրանի ժողովրդին իր զորավարի սպանության համար դեսպանատան մատյանում ցավակցական խոսքեր հղելու մեջ հնարավոր չէ գտնել կախվելու գեթ մեկ փրփրահատիկ…
Բայց…
Դա միայն թվում է, եթե խոսքը վերաբերվում է նիկոլական համակարգված ֆեյքերին, ովքեր շեֆի քաղաքական ախոյանների հասցեին թույն ու թարախ շաղ տալու համար որևէ բանի առաջ կանգ չեն առնի…
Բայց, հարգելի սիրելիներ, այստեղ մի մեծ ստոպ, կամ, ինչպես Վանեցյանը կասեր՝ կանգա՛ռ, մենք շատ լավ գիտենք որտեղ են թխվում այդ տեքստերը, ովքեր են թխում, և ինչու են թխում…
Այնպես որ՝ հանգիստ նստեք տեղներդ և սպասեք ձեր հերթին…
Մանե Կիրակոսյան