ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դանակահարություն Գինեվետ գյուղում․ 38-ամյա բնակիչը բերման է ենթարկվել

Հուլիսի 19-ին հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ ստացվեց, որ կտրած-ծակած վերքով, քերծվածքներով և ճակատի սալջարդով բուժօգնության է տեղափոխվել 18-ամյա երիտասարդ։

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները ձեռնարկած անհետաձգելի միջոցառումներով կարճ ժամանակ անց պարզեցին, որ Արարատի մարզի Գինեվետ գյուղում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է եղել, ինչի ընթացքում էլ երիտասարդը ստացել է վնասվածքները։ Պարզվեց նաև կասկածյալի ինքնությունը: Գինեվետ գյուղի 38-ամյա բնակիչը, դանակահարության կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանություն և խոստովանեց կատարածը։

Հանցագործության գործիք դանակն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Նախապատրաստվում են նյութեր։