Ինչ են նշանակում դեմքի փոսիկները

Կարծիք կա, որ փոսիկը զարդարում է դեմքը, գրավչություն հաղորդում մարդուն: Եվ իսկապես, դեմքերը, որոնք փոսիկներ ունեն, իրենց վրա են հրավիրում ուշադրությունը:

Փոսիկներ այտերին

Այսպես, ամենից գրավիչ փոսիկները, որոնք մարդուն հատուկ հմայք են հաղորդում, այտերի փոսիկներն են, որոնք ցույց են տալիս զգայունություն, բարձր հուզականություն ու բուռն խառնվածք, չնայած որ արտաքինից այս ամենը կարող է ուժգին չարտահայտվել: Սրա հետ մեկտեղ դեմքի փոսիկները կենսական ակտիվություն, անկախության ձգտում, արտաքին ազդակներին ցածր ընկալունակություն ու ըմբռնման ընդհանրություն են ցույց տալիս:

Եթե լավ արտահայտված է աջ այտի փոսիկը, իսկ ձախինը համարյա չի երևում, ապա այդպիսի մարդն առանձնանում է ակտիվությամբ, շարժունակությամբ, բացի այդ, նա հեշտությամբ է մի գործից մյուսին անցնում, մի քանի գործ միաժամանակ կարողանում է ուշադրության կենտրոնում պահել, հակված է համագործակցության:

Եթե ավելի լավ արտահայտված է ձախ այտի փոսիկը, ապա մարդը ընկալունակ է, զգայուն, ճկուն միտք ունի, արագ է հարմարվում նոր իրադրություններին, կայուն է հարաբերություններում:

Ընդհանուր առմամբ այտերին փոսիկներ ունեցող մարդիկ հակված են ի ցույց դնել անձնական արժանապատվության զգացումը, ստեղծագործական մեծ ներուժ ունեն, հպարտ են, արտիստիկ, հեղինակավոր, առատաձեռն, հակված են հովանավորչության, միշտ պատրաստ են օգնել, սիրում են ճոխությունը, հաճույքներն ու զվարճությունները:

Բացասական հատկանիշները: Այս մարդկանց բացասական հատկանիշների շարքում կարելի է նշել փառասիրությունը, դեսպոտիզմը, արտաքին կեղծ շքեղության, փայլին հակվածությունը:


Փոսիկ քթի ծայրին

Քթի ծայրի փոսիկը ցույց է տալիս մարդու ճկունությունը, փոփոխականությունը, հարմարվողականությունը, դատողությունների անկայունությունը, զգայունությունը, ընկալունակությունը: Նման փոսիկ ունեցող մարդը հակված է իր վարքը հարմարեցնել շրջապատին: Հաճախ նա կազմակերպված չէ, չի սիրում կարգապահությունը, երազող է, քմահաճ ու իմպուլսիվ:

Քթին փոսիկ ունեցող մարդիկ նաև սենտիմենտալ են, ձգտում ունեն դեպի տունը, ընտանիքը, հայրենի օջախը, ծնողները, սիրում են, երբ իրենց մասին հոգ են տանում, շատ կապված են երեխաների, փոքր եղբայրների ու քույրերի հետ, իրենք էլ սիրում են հոգ տանել ուրիշների մասին: Չնայած նուրբ էությանը՝ այսպիսի մարդիկ կյանքի հանդեպ կամային տրամադրվածություն ունեն, կարողանում են ոտքի կանգնել ամենադժվար փորձություներից հետո, ուշքի գալ ու ամեն ինչ նորից սկսել:

Բացասական հատկանիշները: Կարելի է առանձնացնել ծուլությունը, անկազմակերպվածությունը, դանդաղկոտությունը, ցրվածությունը:


Փոսիկ դնչի վրա

Այսպիսի անձնավորության հատկանիշներից են կարևորությունն ու լրջությունը, ինքնավստահությունը, հավասարակշռվածությունը: Այսպիսի մարդիկ հաճախ գրավում են բարեհոգի ժպիտով, հաճույքով օգնում են նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, սիրում են հավաքներ: Նրանք չեն հանդուրժում մրցակիցներին, ինքնասեր են, սակայն թաքցնում են դա:

Նրանց համար կարևոր է շրջապատի կարծիքը, շատ թանկ են գնահատում անձնական հեղինակությունը: Նպատակին հասնելու ճանապարհին համառ են, տեսնում են միայն ընդհանուրը, կանգ չեն առնում մանրուքների վրա:

Բացասական հատկանիշները: Կարելի է առանձնացնել հպարտությունը, ինքնահավանությունը, շռայլությունը, կեղծավորությունը: