Մի քանի օրից կտեսնեք համաճարակի բնական նահանջի առաջին նշանները․ Բժիշկ Հայկ Մանասյան

Բժիշկ Հայկ Մանասյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել կորոնավիրուսի մասին։     Քաջ նազարի հրամանը հիշու՞մ եք։ — Թող արևը դուրս գա արևելքից և մայր մտնի արևմուտքում։ Ահա դիմակներ հարկադրելով համաճարակ հաղթահարելը՝ նույն հրամանն է։   Մի քանի օրից կտեսնեք համաճարակի բնկական նահանջի առաջին նշանները։     Կպակասեն թե’ բացահայտվող դեպքերը, թե’ փաստացի բուժում ստացող հիվանդները։ Որովհետև էդպիսին է բնության օրինաչափությունը։   Բայց իշխանությունները դա վերագրելու են դիմակներին։ Նայելու են ժողովրդի հիմար աչքերին ու իմաստուն դեմքով ասեն, որ իրենց քայլերը բերեցին թվերի նվազման։     Ստելու են, ինչպես հիմա են ստում։ Ես Ձեզ սիրում եմ, պարոնայք, քրիստոնեական սիրով, բայց Դուք չեք կարող ինձ էշի տեղ դնել, ու հեծնել, ձեր պղծված մուտքը Երուսաղեմ սրբացնելու համար։

Կարդացեք այստեղ՝ https://xohanooc.com/hy/post/15992