Հետաքրքիր փաստեր ողջ աշխարհի ու մարդկանց մասին. իմացեք ավելին

 

  • Միջինում մարդն իր կյանքի 6 ամիսը ծախսում է սպասելով, որ երթևեկության կարմիր լույսը դառնա կանաչ: 

 

  • 1836թ.-ին Ֆրանսիայում մի խոզի են մահապատժի ենթարկել՝ երեխայի սպանելու համար: 

 

  • Մարդն իր կյանքի ողջ ընթացքում միջինում քայլում է այնքան, որքան բավական կլիներ 3 անգամ աշխարհի շուրջը պտտվելու համար: 

 

  • 6 անգամ ավելի հավանական է, որ կայծակը կհարվածի տղամարդկանց, քան կանանց: 

 

  • Բոբ Մարլիի վերջին խոսքորը որդուն հետևյալն էին. «Փողով չես կարող կյանք գնել…» 

 

  • Եթե Coca-Cola-ին արհեստական գույն չտան, ապա այն կանաչ կլինի: 

 

  • Լույս աշխարհ գալու ժամանակային ամենամեծ տարբերությունը երկվորյակների համար 87 օրն է: 

 

  • Խոզերի համար ֆիզիկապես անհնար է երկնքին նայելը: 

 

  • Գինեսի ռեկորդների գիրքը Գինեսի ռեկորդների գրքում ընդգրկված է որպես «Գիրք, որն ամենաշատն են գողացել հանրային գրադարաններից»: 

 

  • 1930-ականներին կետչուպն օգտագործում էին բժշկության մեջ:

 

  • Կրակայրիչն ավելի շուտ է հայտնագրծվել, քան լուցկին: 

 

  •  Տիեզերքում ավելի շատ աստղեր կան, քան աշխարհի ցանկացած ծովափում ավազահատիկներ: 

 

  • Ֆրանսիայում չի արգելվում ամուսնանալ մահացած մարդու հետ: 

 

  • Կանայք երկու անգամ ավելի շատ ցավընկալիչներ ունեն, քան տղամարդիկ, սակայն նրանց՝ ցավին դիմանալու ունակությունն ավելի զարգացած է: 

 

  • Ութոտոնուկը 3 սիրտ ունի: