Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը չի տիրապետում իրավիճակին. Շուշան Ստեփանյանի նոր գրառումը

Չնայած 00:50-ի դրությամբ կրակոցներ չկան, այնուամենայնիվ, արձանագրեմ՝ Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը չի տիրապետում իրավիճակին, գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ նա տեղեկացրել էր. «Այսօր ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ: Ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկ նշանակայինները բացի կորուստներից ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ: Հայկական կողմը կորուստներ չունի»:

Source: https://armlife.am/news/115616.html