Ավտոբուսի ուղևորներին պատանդ վերցրած ահաբեկիչը ձերբակալվել է

Ուկրաինայի Լուցկ քաղաքում ուղևորներով լի ավտոբուսը պատանդառած Մաքսիմ Կրիվոշը ձերբակալվել է, հայտնում է Strana.ua-ը։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կատարել էր ահաբեկչի պահանջը և տեսաուղերձի միջոցով հորդորել էր դիտել 2005 թվականի «Երկրացիներ» (Земляне) ֆիլմը, որը պատմում է մարդկանց կողմից կենդանիների շահագործման մասին։

Կրիվոշի ձերբակալության լուրից հետո Զելենսկին ֆեյսբուքյան իր էջից ջնջել է տեսանյութը։

Ըստ տարբեր աղբյուրների` ավտոբուսում կար 10-ից 20 մարդ, ովքեր արդեն տարհանվել են։