Домой Без рубрики Կորոնավիրուսով վարակված մարմնավաճառուհին հրաժարվել է բժիշկներին ասել, թե ովքեր են եղել իր...

Կորոնավիրուսով վարակված մարմնավաճառուհին հրաժարվել է բժիշկներին ասել, թե ովքեր են եղել իր հաճախորդները

Իտալական Վիչենցիայում կորոնավիրուսով վարակված նիգերիացի մարմնավաճառուհին հրաժարվել է բժիշկներին ասել, թե ովքեր են եղել իր հաճախորդները։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալություրնը։ Ըստ հաղորդման, Վիչենցիայի առողջապահական մարմինների աշխատակիցները օգնություն են խնդրել իրավապահներից։ Հիվանդանոց մարմնավաճառուհուն բերել է նրա կոմպանյոնը, ով ամենայն հավանականությամբ հանդիսանում է նրա կավատը։ Վերջինս անհետացել է, նիգերիացի կնոջը հիվանդանոց ուղեկցելուց հետո։ Հայտնի է, որ նա ունի արեւելաեվրոպական ծագում։ Անձնական տվյալները, որոնք նա թողել է հիվանդանոցում, պարզվում է, որ կեղծ են եղել։ Աղջկան տեղավորել են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, ունենալով մտավախություն, որ նա չի պահպանի տնային մեկուսացման կանոնները։ Բժիշկներին չի հաջողվել ճշտել մարմնավաճառուհու շփման շրջանակը, քանի որ աղջիկը հրաժարվում է տեղեկություններ փոխանցել այդ առնչությամբ։