Փաշինյանը ասֆալտին փռեց «քավորին». ահա, թե ինչ պարզվեց

 

Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի շուրջ: Կեսօրից հետո ահազանգ հնչեց, որ ոստիկանական բիրտ ուժերի միջոցով բերման են ենթարկել կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին, քանդակագործ Վիգեն Ավետիսյանին, եւս մեկ ուսուցչուհու, ավելի ուշ նրանց ազատ արձակեցին: Հետո պարզ դարձավ, որ կա տարածքային վեճ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի և հարևանությամբ գտնվող թիվ 93 մանկապարտեզի միջև, եւ որ թաղապետարանը ցանկանում է պատնեշ տեղադրել, ինչը կրթահամալիրի տնօրնությունը ապօրինի է համարում, ավելի ճիշտ Բլեյանն այդ կապակցությամբ օրերս հարցազրույց է տվել եւ ասել, որ իրենց կրթահամալիրի երեխանեին այդպիսով զրկում են ապահով ճանապարհից: Նա նաեւ նկատել է, որ քաղաքապետարանը մանկապարտեզները թող բարեկարգի, այլ ոչ թե ավերակները վերցնեն ցանկապատի մեջ:

Կրթահամալիրի մի քանի ուսուցիչներ եւ տնօրեն Բլեյանը փորձել են կանխել քաղաքապետարանի կողմից թույլատրված շինարարությունը, բայց նրանց բերման են ենթարկել՝ ասելով, թե արգելված են բողոքի ակցիաները: «Ինչ կազմակերպված հավաքի մասին է խոսքը, որ մենք մեկ օր առաջ գիտեինք,. Որ այդտեղ լինելու են այդ աշխատանքնե՞րը: Իհարկե այդպես չի: Երեւանի փոխքաղաքապետը, եթե հավատանք իր զգացմունքներին, զարմացել էր: Վարչական շրջանի ղեկավարի համար զարմանքն արդեն կենսաձեւ է: Ամենազարմանալին այն է, որ նրանք Երեւանն են ղեկավարում: Դա անթույլատրելի է: Ես պահանջում եմ, որ վարչական շրջանի ղեկավարը վայր դնի լիազորությունները, փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը գնա իր նախկին աշխատանքին, եթե դա հնարավոր է: Եվ վերջապես «Իմ քայլը» պետք է քննարկի Հայկ Մարությանի հրաժարականի հարցը: Չի կարող Երեւանն այդպիսի քաղաքապետ ունենալ: Կներեք, բայց դա արդեն վիրավորական է երեւանցու համար: Կորոնավիրուսի հաղթահարումը կարող է սկսվել հենց քաղաքապետի փոփոխությունով: Դա հաշտության ճանապարհն է»,-ասել է Բլեյանը՝ հավելելով, որ ինքը հեշտ հետ չի կանգնում իր գաղափարից:

Թե ինչու պետք է անպայման ցանկապատել այդ հատվածը, կամ, թե ինչով է դա խանգարելու կրթահամալիրին, կողմերի միջեւ վեճից այդպես էլ ոչինչ չի հասկացվում:
Մի բան պարզ է, որ այս ամենը մի կաթիլ մեղրի պատմություն է հիշեցնում, որտեղ կողմերից որեւէ մեկը չի զիջում մյուսին, ավելին՝ դատելով երկկողմ տրամադրություններից պատրաստ են անգամ առճակատման: Պատերազական առաջին գրոհին արդեն ականատես եղանք ոստիկանական հարձակումների տեսքով: Այս միջադեպը վերստին ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը չեն խորշում տրորել բարոյականության բոլոր կարմիր գծերը, անցնել բոլոր սահմանները: Խոսքը մի մարդու մասին է, ով ստանձնել է 2008-ին հետախուզման մեջ գտնվող Փաշինյանի թաքնվելու եւ երկրից հեռանալու քավորություը: Բայց պարզվում է Փաշինյանը նույնիսկ ունակ չէ խնայելու մարդկանց, որոնք իրենց եւ իրենց մերձավորների կյանքը վտանգի տակ դնելով մեծ լավություն են արել իրեն: Նա կարող է մի հրահանգով հողին հավասարեցնել, ասֆալտին փռել այդ մարդկանց՝ տարիների ստեղծած անունը, վարկանիշը: Իսկ եթե այս ամենն արվում է այն մտայնությամբ, որ հանրությունը տեսնի, թե օրենքի առջեւ հավասար են բոլորը եւ Փաշինյանը չի խնայում անգամ ամենամտերիմներին, ապա սա ցինիզմի գագաթնակետն է: Այն ինչ վերջին ամիսներին կատարվեց Հայաստանում, իշխանականներից որեւէ մեկն իրեն չպիտի թւյլ տա խոսելու օրենքի առջեւ հավասարության սկզբունքից: Երեք ամիս է իշխանությունը բռնաբարում է երկրի թիվ մեկ օրենքը՝ ՀՀ Սահմանադրությունը, դե իսկ ծանոթ բարեկամներին աշխատանքի տեղավորելու ու պաշտոններ տալու մասին կգերադասենք լռել:

Անի Սահակյան