Դերասանուհի Անի Լուպեն լողազգեստով լուսանկար է հրապարակել

Դերասանուհի Անի Լուպեն Ինստագրամի իր էջում կիսվել է ամառային նոր լուսանկարով, որում հանդես է եկել հրապուրիչ կերպարում:

Կադրում «Ազիզյանները» սիթքոմի աստղը լողավազանում է, կրում է  սև լողազգեստ և մուգ ապակիներով արևային ակնոցներ:

36-ամյա գեղեցկուհու վարսերը հավաքված են, իսկ կերպարն ամբողջացրել է նուրբ վզնոցը:

Դերասանուհին լուսանկարին կից գրառում չի կատարել, սակայն թողել է մի շարք հեշթեգեր՝ «Անի Լուպե», «արևոտ օր», «լողավազան», «հանգստի ժամ»  և այլն:

Հրապարակումն արժանացել է բազմաթիվ դրական մեկնաբանությունների: «Արևի պես շողացող ես»,- գրել է հետևորդներից մեկը: