Ընդհարում ադրբեջանցիների հետ Լոս Անջելոսում. ադրբեջանցիները հեռանալիս հարձակվել են հայ աղջիկների վրա(տեսանյութ)

 

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել՝ ընդդեմ վերջին շրջանում ՀՀ պետական սահմանի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումների:

Բողոքի ցույցը մեկնարկել է Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև,. որին մասնակցել են հազարավոր հայեր: Մասնակիցները դատապարտել են ադրբեջանական ագրեսիան: Ակցիան ուղեկցվել է հայկական երգ ու պարով:

Ադրբեջանցիները շատ չեն եղել, մոտ 30 հոգի, որոնք ակցիայի կեսից հեռացել են, սակայն վերջին պահին հարձակվել են հայ աղջիկների մեքենայի վրա, հարվածել: Հայերի արձագանքը համարժեք էր. ադրբեջանցիները փախել են՝ թողնելով իրանց դրոշը հատակին, իրանցից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել:

Հեռանալու ընթացքում հայերն ուղեկցել են նրանց սուլոցներով:

Ականատեսներից մեկը պատմեց, որ տեսնելով հարձակումը հայ աղջիկների վրա, հայ երիտասարդները ճեղքել են ոստիկանական շղթան եւ «բոլորին շան ծեծ տվեցին»: «Ադրբեջանցիներն ուղղակի փախան: Իրենք հայերի ուղղությամբ անընդհատ ինչ-որ բաներ էին նետում, իսկ երբ ոստիկանների ուղեկցությամբ հեռանում էին, ավելի ագրեսիվացան: Ի վերջո, ծեծ ուտելով փախան, ու իրանց հասնում է, որովհետեւ իրենք հայ աղջիկների վրա էին հարձակվել»: