Արմինկան 49 օրով լքում է իր հետևորդներին (լուսանկար)

Այսօր ըստ եկեղեցական տոնացույցի սկսում է Մեծ Պահքի շրջանը, որը տևում է 48 օր։ Երգչուհին Արմինկան նույնպես հետևում է Պահքի սովորույթներին ու այդ մասին հայտնել է իր հետևորդներին։

Վաղվանից սկսվում է Մեծ Պահքը։ Արդեն 20 տարի ես անցնում եմ այս ընթացքը քրոջս հետ (ես՝ մի քանի բացթողումներով): Սա տարվա մեջ դժվար, բայց միևնույն ժամանակ սպասված ու հաճելի հատված է մեզ համար:
Բոլորին, ովքեր պահելու են Պահքը, մաղթում եմ խաղաղ ընթացք:
Իսկ ես այս տարի ուզում եմ այս ընթացքն անցել առանց սոցցանցային կյանքի( հուսամ՝ կստացվի): Խոստանում եմ այս 49 օրերի ընթացքում Ձեզ՝ իմ 47.000 հետևորդեներին հիշել իմ ամենօրյա աղոթքներում:
Հուսամ՝ այս ընթացքում չեք պակասի, այլ հակառակը
Իմ սերը միշտ Ձեզ հետ է♥️,- գրել է երգչուհին։