Դերասանուհի Սոֆյա Պողոսյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, Սոֆյան պատկերված է ամուսնու՝ դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի հետ։ Գեղեցիկ զույգը ջերմ գրկախառնված է։ Դերասանուհին լուսանկարը չի մեկնաբանել։

Օրերս հրապարակված կադրերում դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի կինն արձակել էր մազերը։ Հմայիչ դերասանուհին բնական շպար էր ընտրել, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ ականջօղեր։ «Շարունակիր առաջ գնալ»,- հրապարակումը մեկնաբանել էր դերասանուհին, իսկ հետեւորդները նրան հաճոյախոսություններ էին գրել. «Հիասքանչ»: