Հակառակորդի «սպեցնազը», բացի կորուստներից, ունի նաև ծուղակում մնացած զինծառայողներ. Մանրամասներ՝ գիշերվա հարձակումից

 

Երեկ ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ:

Ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկ նշանակայինները բացի կորուստներից ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ:

Հայկական կողմը կորուստներ չունի:

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան