ՌԴ Վորոնեժում սպանել են հայ գործարարի 24-ամյա որդուն

Ռուսաստանի Դաշնության Վորոնեժ քաղաքում առեղծվածային հանգամանքներում սպանել են հայ գործարարի 24-ամյա որդուն: Ինչպես հայտնում է Вести Воронеж-ը, միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 24-ին, երբ երիտասարդը մեքենայով փորձում էր դուրս գալ իր տան բակից: Անհայտ անձը կրակել է Nissan մակնիշի ավտոմեքենայի դիմապակու ուղղությամբ, որում գտնվել է երիտասարդը: Ստացած հրազենային վնասվածքից վերջինս տեղում մահացել է: Աղբյուրի տեղեկություններով՝ երիտասարդը հայ ձեռնարկատիրոջ որդին էր: Նրանց ընտանիքը երկար ժամանակ բնակվել է Վորոնեժում: Տան մոտակայքում գտնվում է նրանց պատկանող սրճարանը: Ընտանիքի ծանոթները կարծում են, որ կատարվածն առնչություն ունի հոր բիզնեսի հետ: