Ժաննա Բուտուլյանը խոստովանել է, որ չի լսում Լիլիթ Հովհաննիսյանի երգերը. լուսանկար

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը վերջերս ինստագրամի իր էջում լուսանկար էր հրապարակել և գրառում կատարել.

«Ամենասարսափելին ներքին թշնամին է՝ թուրքի երաժշտություն լսողը, «թուրքերեն» կլկլացնողը հայերեն խոսքերով , սիրածապաշտը, փողապաշտն ու հովանավորապաշտն , ով հանուն այդ ամենի թուրքի հարսանիքին երգում ու նվագում է։ Մերօրյա տաղանդներին անիծողն է, մեր մշակույթը աշխարհին ներկայացնողներին՝ նախանձից դրդված,քարկոծողն է…«Հարգելի» ջան ջիգյարներ ու բալամներ, հավաքեք ձեր իրերն ու հեռացե՛ք, փոխեք ձեր կրոնն ու ազգությունը վերջնականապես։ Ձեր պատճառով Կոմիտասի ու Նժդեհի , պոետների, մեր այսօրվա խելացի ու ստեղծագործ երիտասարդների, հզոր հայ զինվորի ու ամենակարող հայ մայրերի ազգն այսօր նույնացնում են էդ քոչվորների հետ : Արիացի հայերին վայել չէ այդ ամենը։ Մեր տղերքը ձեզ համար չեն պաշտպանում այս հողը, մեր մեծերը չեն ստեղծել մեր գրականությունն ու մշակույթը, որ դուք այսօր վարկաբեկեք։ Սսսիրուն հավաքվեք ու գնացեք իմ էջից, լավ կլինի երկրից էլ։ Հազիվ ջնջել եմ նմաններին իմ կյանքից, մնացածին խնդրում եմ ինքնակամ ջնջվել ‼️»

Տվյալ լուսանկարի մեկնաբանություններում հետևորդներից մեկի հարցին, որ Լիլիթ Հովհաննիսյանի բոլոր երգերը թուրքական երաժշտություն ունեն և Ժաննան ինչպես է լսում դրանք, նա պատասխանել է, որ ամենևին էլ չի լսում…