«Իմ սեր»․ Զիրոյանը խորհրդավոր լուսանկար է հրապարակել

Իննա Խոջամիրյանի և Վահե Զիրոյանի սիրավեպի մասին սկսեցին խոսել այն ժամանակ, երբ զույգը սկսեց նկարահանվել «Երկուսով» հեռուստասերիալում: Զույգը բազմիցս հերքել է հավանական սիրավեպի մասին լուրերը, բայց պապարացիները նրանց բռնացրել են թևանցուկ քայլելիս:

Լուսանկարներն արվել են ԱՄՆ-ում, որտեղ էլ զույգն այս օրերին գտնվում է:

Եվ հենց այս լուսանկարների հասանելի դառնալուց հետո Զիրոյանը շատ խորհրդավոր ու խորհրդանշական լուսանկար է հրապարակել։

Դուք կարող եք մտածել՝ և ի՞նչ կա այս լուսանկարում խորհրդավոր, կամ ի՞նչ թաքնված իմաստ կարող է այն պարունակել։

Ձեր բոլոր հարցերի պատասխանները կստանաք, երբ նայեք Իննայի՝ նախորդ տարվա ընթացքում տարբեր տեղերում ու տարբեր ժամանակներում արած լուսանկարները։