Կորոնավիրուսը ինձ հասցրեց հիվանդանոց. Իմքայլական պատգամավորը խոսելու ուժ չունի

Սիրելի ընկերներ, լրագրողներ, ներողություն եմ խնդրում Ձեր համառ զանգերին չպատասխանելու համար, արդեն մի քանի օր է Կորոսնավիրուսը ինձ հասցրեց հիվանդանոց, Նորք Ինֆեկցիոն Կլինիկական հիվանդանոցի հիանալի բուժանձնակազմը քիչ-քիչ ոտքի է կանգնեցնում, բայց դեռ թույլ եմ շատ, անկեղծ` անգամ հարազատներիս հետ խոսելու ուժ չունեմ, հարցազրույց տալ վստահաբար չեմ կարող։

Առողջ եղեք, հուսով եմ այս մղձավանջն արագ կավարտվի։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյան