Երգիչ Անդրեն «Սարի աղջիկ» է երգում Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության մոտ

 

Երգիչ Անդրեն Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության մոտ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ «Սարի աղջիկ» երգն է երգել, որի միացել են ակցիայի մյուս մասնակիցները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ՝ հուլիսի 21-ին, ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել՝ ընդդեմ վերջին շրջանում ՀՀ պետական սահմանի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումների:

Բողոքի ցույցին մասնակցել են հազարավոր հայեր: Մասնակիցները դատապարտել են ադրբեջանական ագրեսիան: Ակցիան ուղեկցվել է հայկական երգ ու պարով