Կորոնավիրուսով վարակված թոշակառուն, որի թեստը բացասական է եղել, սրտի կանգ է ունեցել

Բշկական կենտրոններից արդեն սկսել են պաշտոնապես հայտարարել, որ անգամ ՊՇՌ թեստերի սխալվելու հավանականությունը 30-35 տոկոս է, իսկ համաճարակաբանները պնդում են, որ մահերի հիմնական պատճառը ուշ հոսպիտալացված ծանրացած դեպքերն են։

Օրերս նման դեպք է տեղի ունեցել 75-ամյա գյումրեցի Կարապետ Մկրտչյանի հետ,ով թեստային սխալի, և ոչ միայն, սրտի կանգ էր ունեցել։ Բարեբախտաբար, Կարապետ Մկրտչյանի ինքնազգացությունը հիմա մի փոքր լավացել է ու նկատվել է որոշ կայունացում։

Ինչպես «Հրապարակին» փոխանցեց Մկրտչյանի ազգականներից մեկը՝ նա ջերմելուց ու վատ ինքնազգացողությունից հետո կորոնավիրուսի կասկածով դիմել է պոլիկլինիկա։ Այստեղ ռենտգենով (ոչ համակարգչային տոմոգրաֆիայով) նկարել են նրա թոքերը, մաքուր է եղել, թեստավորել և բացասական պատասխան ստանալուց հետո նրան ուղարկել տուն։ Սակայն Կարապետ Մկրտչյանը շարունակել է պնդել, որ վատ է զգում, չի կարողանում շնչել և, ի վերջո, մի քանի օր անց նորից դիմեց պոլիկլիկա։ «Արդեն շաբաթ առավոտ իրեն տարել են «Կատէ»-ի, որը ցույց է տվել թոքերի 75 տոկոսանոց ախտահարվածություն,կիրակի իրիկունը թեստի պատասխանը եկավ դրական»,-պատմեց ազգականը՝ նշելով, որ,որքանով տեղյակ է, ոչ մեկի մոտ ռենտգենով «կորոնա ցույց չի տվել»։

Կարապետ Մկրտչյանին սրանից հետո հոսպիտալացրել են, տեղափոխել վերակենդացման բաժանմունք՝ սրտի կանգից հետո, իսկ հետո՝ Երևան։
Այժմ Կարապետ Մկրտչյանի ինքնազգացողությունը լավ է, սատուրացիան 90-94, ի տարբերություն մի քանի օր առաջվա, երբ անգամ թթվածին շնչելուց հետո սարքը նրա արյան մեջ ցույց է տվել 70 սատուրացիա։