Աշխարհի ամենահարուստ մարդը ռեկորդային 165 միլիոն դոլարով նոր առանձնատուն է գնել․ ինչպիսի՞ն է այդ առանձնատունը ներսից և ինչո՞ւ է այդքան թանկ (Photo)

Amazon-ի հիմնադիր և երկրագնդի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Ջեֆ Բեզոսը գնել է առանձնատուն, որ 30-ական թվականներին կառուցվել էր Warner Bros-ի ղեկավար Ջեկ Ուորների համար։ Միլիարդատերն առանձնատան համար վճարել է 165 միլիոն դոլար, ինչը ռեկորդային է ԱՄՆ-ի անշարժ գույքի շուկայում։ Թեև առանձնատունը ժամանակակից չափանիշներով այդքան էլ շքեղ չէ, այնուամենայնիվ նրա պատերը դեռևս հիշում են Ավա Գարդներին, Մերլին Մոնրոյին և այլ հայտնի հյուրերին։

30-ական թվականներին կառուցված այս առանձնատանը նայելով շատերը պնդում են, որ այն չի կարող այդքան գումար արժենալ։ Սակայն նրա արժեքը ոչ թե շքեղության մեջ է, այլ պատմության և նրա առաջին սեփականատիրոջ կարգավիճակի։ Առաջին սեփականատերը եղել է Ջեկ Ուորները՝ Warner Bros կինոստուդիայի նախագահը, որն իր առանձնատանը հյուրընկալել է «Հոլիվուդի ոսկե դարաշրջանի» շատ աստղերի։