Արտաքին թշնամին հասել է մեր տներին, իսկ մենք դեռ նախկինների դեմ ենք պայքարում. Դավիթ Ամալյան (տեսանյութ)

Տարիներ առաջ ասել էի, որ մենք դեռ մի պատերազմ պարտք ենք: Ազգովի պետք է պատրաստ լինենք այդ  պատերազմինԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը:

«Խաղաղությունը երբեք չեն մուրում, խաղաղությունը կարող ես գրկել այն ժամանակ, երբ դու ես հասել նրան: Ումից ենք խաղաղություն ուզում, երեք տարեկան երեխայի վրա կրակողի՞ց:  Խաղաղություն կարող ես ուզել այն ժամանակ, երբ հաղթել ես, իսկ մենք դեռ պատերազմի մեջ ենք»:

Խոսելով  վերջին շրջանում հասարակության մեջ բաժանարար գծեր դնելու և գույների բաժանելու մասին՝ Ամալյանը նշեց. «Պատերազմի շուրջ համախմբածը ոչ մի քաղաքական ուժ չի կարող բաժանել: Մեր միջև բաժարար գծեր դնողներին ես չեմ պատկերացնում մարտական դիրքերում, մեր հերոս տղաների կողքին կռվելուց»:

Ամալյանը մեր հասարակության մեջ ատելության մթնոլորտ է նկատում, որը, ըստ նրա, պետք է առաջին հերթին իշխանությունները  փորձեն վերացնել: «Արտաքին թշնամին հասել է մեր տներին, իսկ մենք դեռ նախկինների դեմ ենք պայքարում: Նախկինները գնացել են, հիմա ձեր հերթն է»,-  եզրափակելով խոսքը՝ նշեց Ամալյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Հարցազրույցը՝ Անի Հակոբյանի: