«Արթիկ» ՔԿՀ–ում դատապարտյալը ածելիով վնասել է ՔԿՀ 2 ծառայողի, ապա վնասել իրեն

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում  դատապարտյալը սափրիչի ածելիով թեթև մարմնական վնասվածք է պատճառել իրենց ծառայողական պարտականությունները կատարող 2 ծառայողի, այնուհետև կատարել ինքնավնասում։ Այս մասին NEWS.am-ին փոխանցեց Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

«Հուլիսի 21-ին ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալը ներքին կանոնակարգը խախտելու համար մեկուսացվել էր։ Վերջինս իր մոտ գտնվող, արգելված իր չհամարվող մեկանգամյա օգտագործման սափրիչի ածելիով ակնադիտորեն թեթև մարմնական վնասվածք էր պատճառել իրենց ծառայողական պարտականությունները կատարող 2 ծառայողի, այնուհետև կատարել էր ինքնավնասում։ Դատապարտյալին անհապաղ ցուցաբերվել է բուժօգնություն։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային բաժնում նախապատրաստվում են նյութեր»,- հավելեց նա։